Սյամոն որոշել է ակտիվանալ ու իր լուման ներդնել նիկոլական քարոզչության ծավալման գործում: Առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ է  հենց հիմա ակտիվանում: 

 

Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ Սրբազան շարժման պատճառով: Սյամոն առաքելություն ունի և այն հետևյալն է՝ ցանկացած գնով, սուտ ու կեղծիք արտաթորելով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «ագենտ» հռչակելով ներազդել հատկապես Հայաստան բռնագաղթած ացախցիների  վրա, որպեսզի վերջիններս չմիանան Սրբազան շարժմանը՝ ամեն ինչից հիասթափվելով: Նիկոլը լավ է հասկանում, որ տասնյակ հազարավոր ցուցարարների, միտինգներին բյուր մասնակիցների շարքերում քիչ չեն արցախցիները, ուստի խնդիր է առաջացել՝ նրանց «համոզելու», որ լավագույն տարբերակը սեփական վիճակի հետ հաշտվելն է ու սեփական ռազմաքաղաքական ղեկավարությանն ատելը, քանի որ իբր հենց նրանց պատճառով է, որ հայտնվել են Հայաստանում անորոշ կարգավիճակով, որ կորցրել են Արցախն ու ենթարկվել էթնիկ զտման: Սյամոյի առաքելությունը սլաքները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմն ուղղելն է, որ մարդկանց զայրույթը թափվի ոչ թե Նիկոլի, որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորն է, այլ Արցախ կերտած մարդանց վրա՝ այսպիսով պակաս մարդաշատ դարձնելով  Սրբազան շարժման շարքերը: 

 

Սյամոն համաձայնվել է իրագործել այս սև առաքելությունը, և, ըստ օդում  կապխված լուրերի, նա Նիկոլից նույնիսկ փող է վերցրել՝ առավել ջանասիրաբար կատարելու նրա հանձնարարությունները: Ու հիմա կատարում է՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով իր ով լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել